ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

Ագռա­վա­քար

Ագռա­վա­քար
05.11.2019 | 00:41

(Նախորդ մասը)

IV. ԱՄՆ-Ի ԵՎ ԱՆԳ­ԼԻԱ­ՅԻ ՎԵ­ՐԱՀՍ­ԿՈ­ՂՈՒ­ԹՅԱՆ ՏԱԿ


«Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի և նրա շուրջ» ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի զար­գա­ցու­մը հիմք է տա­լիս եզ­րա­կաց­նե­լու, որ Լու­րյեի «Պատ­մա­կան ազ­գա­բա­նու­թյու­նը» պատ­րաստ­վել է տվյալ մե­նագ­րու­թյու­նը 1997 թվա­կա­նին «Բաց հա­սա­րա­կու­թյան» ինս­տի­տու­տի ա­ջակ­ցու­թյամբ հրա­տա­րակ­վե­լուց շատ ա­վե­լի վաղ, և նե­ցուկ է հան­դի­սա­ցել Հա­յաս­տա­նում իշ­խա­նու­թյան բռ­նա­զավթ­մա­նը, անգ­լիա­կան դի­վա­նա­գի­տու­թյան «արևե­լյան» ծրագ­րե­րի հե­տա­գա ի­րա­գործ­մա­նը:
Լու­րյեի վեր­լու­ծու­թյու­նը ի­րա­կա­նաց­ված է պատ­մա­կան և ազ­գագ­րա­կան նյու­թի բա­վա­րար ի­մա­ցու­թյամբ, հա­յե­րի ար­քե­տի­պի և ազ­գա­յին հո­գե­բա­նու­թյան ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րի ու­սում­նա­սի­րու­թյան հիմ­քի վրա՝ սո­ցիա­լա­կան հո­գե­բա­նու­թյան, ազ­գագ­րու­թյան, պատ­մու­թյան, բա­նա­սի­րու­թյան և այլ ո­լորտ­նե­րի տե­ղա­կան մաս­նա­գետ­նե­րի ակ­տիվ օ­ժան­դա­կու­թյամբ: Ար­դյուն­քում վեր­հան­վել են Երևա­նի բա­ցա­ռի­կու­թյան ցա­վա­գին կե­տե­րը, ո­րոնք բա­ցա­հայ­տում են «տվյալ ուր­բա­նիս­տա­կան կա­ռույ­ցի» ան­բա­վա­րար ամ­րու­թյու­նը և կո­ռո­զիա­յի են­թարկ­վե­լու հա­վա­նա­կա­նու­թյու­նը: Այս­տեղ, հա­նուն ճշ­մար­տու­թյան, պետք է նշել, որ տե­ղի մաս­նա­գետ­նե­րը, ցու­ցա­բե­րե­լով ի­րենց ան­կեղծ օգ­նու­թյու­նը «ռուս հա­յու­հուն», ինչ­պես ի­րեն կո­չում է Լու­րյեն, չէին գի­տակ­ցում, որ նրա պրպ­տում­նե­րը կա­րող են օգ­տա­գործ­վել ի վնաս Հա­յաս­տա­նի:
Իշ­խա­նու­թյու­նը բռ­նա­զավ­թած ՀՀՇ-ա­կան­նե­րը սկ­սե­ցին Սո­վե­տա­կան Հա­յաս­տա­նի խոր­հր­դա­նիշ­նե­րի ոչն­չաց­ման քա­ղա­քա­կա­նու­թյու­նից՝ Սո­վե­տա­կան Հա­յաս­տա­նի զի­նան­շա­նը, դրո­շը և օրհ­ներ­գը փո­խա­րին­վե­ցին «նոր» զի­նան­շա­նով, դրո­շով և օրհ­ներ­գով (ըստ էու­թյան` 1918-1920 թթ. Հան­րա­պե­տու­թյան զի­նան­շա­նով, դրո­շով և օրհ­ներ­գով):


ՍՍՀՄ-ի գոր­բա­չո­վյան փլուզ­ման շվայ­տան­քը՝ «ա­րա­գա­ցում», «վե­րա­կա­ռու­ցում» և «պլյու­րա­լիզմ» հայտ­նի կար­գա­խոս­նե­րով, ան­նա­խա­դեպ թա­փով շա­րու­նակ­վում էր նաև Հա­յաս­տա­նում:
Սկզբ­նա­կան փու­լում իշ­խա­նու­թյու­նը հան­րա­պե­տու­թյու­նում ի­րա­կա­նաց­վում էր Գե­րա­գույն խոր­հր­դին ա­ռըն­թեր հանձ­նա­ժո­ղով­նե­րի մի­ջո­ցով, սի­րո­ղա­կան մա­կար­դա­կով: Հիմ­նա­կա­նում ստեղծ­վել էին «պաշտ­պա­նու­թյան և անվ­տան­գու­թյան հանձ­նա­ժո­ղո­վը» և «ա­ղե­տի գո­տու օգ­նու­թյան հանձ­նա­ժո­ղո­վը»: Երկ­րոր­դը՝ կեն­սա­բա­նու­թյան լա­բո­րա­տո­րիա­յի կրտ­սեր գի­տաշ­խա­տող Խ. Ստամ­բոլ­ցյա­նի լայն լիա­զո­րու­թյուն­նե­րով: Մե­ծա­մասշ­տաբ երկ­րա­շար­ժից հան­րա­պե­տու­թյան տու­ժած քա­ղա­քա­ցի­նե­րին տա­րա­տե­սակ օգ­նու­թյուն ցու­ցա­բե­րե­լու պատր­վա­կով, Հա­յաս­տան հոր­դեց չվե­րահ­սկ­վող ար­տա­սահ­ման­ցի­նե­րի հոսք, ո­րոնց հա­մար ան­ցա­թուղթ էր ծա­ռա­յում Ստամ­բոլ­ցյա­նի ստո­րագ­րու­թյամբ թղ­թի կտո­րը: Դրա­նով հան­դերձ, հան­րա­պե­տու­թյան հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­ներն ամ­բող­ջո­վին ան­տես­ված էին:


Ար­դյուն­քում Հա­յաս­տա­նում հայ­տն­վե­ցին մեծ թվով կաս­կա­ծե­լի ար­տա­սահ­ման­ցի­ներ, ո­րոնց գոր­ծու­նեու­թյու­նը միան­գա­մայն ան­վե­րահս­կե­լի էր:
1988 թվա­կա­նի դեկ­տեմ­բե­րի 7-ին հան­րա­պե­տու­թյա­նը պա­տու­հա­սած տաս­նյակ, հա­զա­րա­վոր կյան­քեր խլած, ա­հա­վոր երկ­րա­շար­ժի պատ­ճա­ռով բնակ­չու­թյունն ապ­րեց «բա­րո­յա-հո­գե­բա­նա­կան ցն­ցում»: Միա­ժա­մա­նակ, Ադր­բե­ջա­նից Հա­յաս­տան հոր­դեց կո­տո­րա­ծից հրաշ­քով փրկ­ված փախս­տա­կան­նե­րի հոսք: Այդ ա­մե­նին գու­մար­վե­ցին քա­ղա­քա­կան վայ­րի­վե­րո փո­փո­խու­թյուն­նե­րը, ո­րոնք փշ­րե­ցին գո­յու­թյուն ու­նե­ցող պատ­կե­րա­ցում­նե­րը կեն­ցա­ղա­վա­րու­թյան վե­րա­բե­րյալ: Սո­ցիալ-կեն­ցա­ղա­յին հիմ­քե­րը փլուզ­վում էին մինչ այդ հզոր տե­րու­թյան հա­մա­պատ­կե­րում, ո­րի ան­խոր­տա­կե­լու­թյու­նը որևէ կաս­կա­ծի են­թա­կա չէր: Այդ ա­մե­նը բա­ցա­սա­բար անդ­րա­դար­ձավ ազ­գի, նախ և ա­ռաջ, երևան­ցի­նե­րի հո­գե­կան ա­ռող­ջու­թյան վրա:
Երկ­րա­շար­ժից տու­ժած քա­ղա­քա­ցի­նե­րին բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան օգ­նու­թյուն ցու­ցա­բե­րե­լու պատր­վա­կով, հան­րա­պե­տու­թյու­նում հայ­տն­վեց ա­ղան­դա­վո­րա­կան կազ­մա­վո­րում­նե­րի ո­րո­շա­կի քա­նա­կու­թյուն, ո­րոնք ակ­տի­վո­րեն ձեռ­նա­մուխ ե­ղան ի­րենց շար­քե­րի հա­մալր­մա­նը` Հա­յաս­տա­նի բնա­կիչ­ներ հա­վա­քագ­րե­լով, օգ­տա­գոր­ծե­լով նաև նյու­թա­կան խրա­խու­սանք­ներ:


Նախ տա­րա­ծում գտան միս­տիկ ա­ղան­դա­վո­րա­կան կազ­մա­վո­րում­նե­րը, ո­րոնց նոր իշ­խա­նու­թյու­նը ըն­դար­ձակ լսա­րան­ներ տրա­մադ­րեց Երևա­նի բու­հե­րում՝ զանգ­վա­ծա­յին մե­դի­տա­ցիա­ներ անց­կաց­նե­լու հա­մար, իբրև թե տու­ժած քա­ղա­քա­ցի­նե­րի «սթ­րե­սը հա­նե­լու» և «հո­գե­բա­նա­կան օգ­նու­թյան» նպա­տա­կով (ա­ռա­ջին «մե­դի­տա­ցիա­նե­րը» ի­րա­կա­նաց­վե­ցին Երևա­նի պո­լի­տեխ­նի­կա­կան ինս­տի­տու­տի խո­շոր դահ­լիճ­նե­րում):
Այդ փու­լից սկ­սած տար­բեր ա­ղան­դա­վո­րա­կան կազ­մա­վո­րում­նե­րի մե­տաս­տազ­ներն ի­րենց կպ­չուն շո­շա­փուկ­նե­րով տա­րած­վե­ցին ամ­բողջ Հա­յաս­տա­նով մեկ: ՀՀՇ-ն ակ­տի­վո­րեն խթա­նեց նման կազ­մա­վո­րում­նե­րի գոր­ծու­նեու­թյու­նը, իբրև թե հան­րա­պե­տու­թյան բնակ­չու­թյա­նը հո­գե­բա­նա­կան օգ­նու­թյուն ցու­ցա­բե­րե­լու՝ սթ­րե­սա­յին երևույթ­նե­րը հա­նե­լու նպա­տա­կով: Դա միջ­նոր­դա­վոր­ված օգ­տա­գործ­վում էր Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րի գի­տակ­ցու­թյու­նից կո­մու­նիս­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սու­թյու­նը վա­նե­լու, ինչ­պես նաև Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու նշա­նա­կու­թյու­նը նվա­զեց­նե­լու հա­մար:


Տե­ղի ու­նե­ցան հայ­կա­կան ե­կե­ղե­ցին վի­րա­վո­րե­լու փոր­ձեր, ո­րոնք տա­րա­ծում չգ­տան բնակ­չու­թյան լայն զանգ­ված­նե­րի շր­ջա­նում միայն Ա­մե­նայն հա­յոց կա­թո­ղի­կոս, եր­ջան­կա­հի­շա­տակ Վազ­գեն Ա­ռա­ջի­նի բա­ցա­ռիկ հոգևո­րու­թյան շնոր­հիվ:
Հայ ե­կե­ղե­ցու վրա հար­ձա­կում­նե­րը պա­տա­հա­կան չէին: Նպա­տա­կաուղղ­ված ագ­րե­սի­վու­թյունն ու­ներ իր գի­տա­կան հիմ­նա­վո­րու­մը: Ինչ­պես նշ­վում է Ս. Լու­րյեի մե­նագ­րու­թյան մեջ. «Վեր­ջին հա­րյու­րա­մյակ­նե­րում հա­յե­րին բնո­րոշ է էթ­նիկ և կրո­նա­կան ինք­նա­նույ­նաց­ման գործ­նա­կան միա­ձու­լու­մը: Եր­կար ժա­մա­նակ բո­լոր հա­յե­րին միա­վո­րող գլ­խա­վոր ու­ժը ե­ղել է ե­կե­ղե­ցին, որն օգտ­վել է ո­րո­շա­կի քա­ղա­քա­կան ինք­նու­րույ­նու­թյու­նից: Գրա­կա­նու­թյան մեջ նույ­նիսկ հան­դի­պում է կար­ծիք, թե հա­յե­րի ամ­բողջ քա­ղա­քա­կան կյան­քը «ընդ­հա­նուր ղե­կա­վար­վում է հայ­կա­կան աստ­ված­պե­տու­թյան կող­մից»: Ե­կե­ղե­ցին հա­յե­րի ինք­նա­ճա­նա­չո­ղու­թյան կարևո­րա­գույն հիմ­քե­րից մեկն է: Հա­րյու­րա­մյակ­ներ շա­րու­նակ նա պահ­պա­նել է իր լիար­ժեք զատ­վա­ծու­թյու­նը արևե­լա-քրիս­տո­նեա­կան մյուս ե­կե­ղե­ցի­նե­րից և զգա­լիո­րեն խո­չըն­դո­տել է հա­յե­րի և՛ մշա­կու­թա­յին փո­խազ­դե­ցու­թյա­նը հարևան ժո­ղո­վուրդ­նե­րի հետ, և՛ ձուլ­մա­նը: Հնա­րա­վոր է, այդ ե­կե­ղե­ցա­կան ինք­նա­մե­կու­սա­ցումն է հան­գեց­րել այն բա­նին, որ այն ժա­մա­նակ, երբ այլ ժո­ղո­վուրդ­նե­րի հա­մար էթ­նիկ ինք­նա­նույ­նա­ցու­մը պա­կաս նշա­նա­կու­թյուն ու­ներ, քան մշա­կու­թա­յի­նը, պե­տա­կա­նը, կրո­նա­կա­նը, հա­յերն ա­ռանձ­նաց­րին ի­րենց որ­պես ժո­ղո­վուրդ: Կրո­նա­կան ինք­նա­նույ­նա­կա­նա­ցու­մը, տվյալ դեպ­քում, հա­մըն­կավ էթ­նի­կա­կա­նին և պայ­մա­նա­վո­րեց այն»:


Ի՞նչ նշա­նա­կու­թյուն ու­ներ հա­յե­րի հա­մար էթ­նիկ և կրո­նա­կան ինք­նա­նույ­նա­կա­նաց­ման գործ­նա­կան միա­ձու­լու­մը, որն ազ­գե­րի ինք­նա­նույ­նա­կա­նաց­ման կարևո­րա­գույն հիմ­քե­րից մեկն է: Նրա հիմ­քում դի­մա­կա­յումն է հա­մաշ­խար­հայ­նաց­ման գոր­ծըն­թաց­նե­րին, ո­րոնք ներ­դր­վում են մի­ջազ­գա­յին իմ­պե­րիա­լիզ­մի կող­մից ժո­ղո­վուրդ­նե­րին շա­հա­գոր­ծե­լու նպա­տա­կով՝ «փո­ղի իշ­խա­նու­թյան սեղ­մօ­ղակ­նե­րի մի­ջո­ցով ճոր­տաց­նե­լու» օգ­նու­թյամբ: Այս­տե­ղից՝ հար­ձա­կում­նե­րը Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու դեմ, որն իր գո­յու­թյամբ հա­կազ­դում է ա­ղան­դա­վո­րա­կան կազ­մա­վո­րում­նե­րի կող­մից կոս­մո­պո­լի­տիզ­մի և հա­մաշ­խար­հայ­նաց­ման գա­ղա­փար­նե­րի տա­րած­մա­նը:
1990-ա­կան թվա­կան­նե­րի հար­ձա­կում­նե­րը և ոտ­նձ­գու­թյուն­նե­րը Հա­յոց ե­կե­ղե­ցու դեմ սպաս­ված ար­դյուն­քը չտ­վե­ցին, սա­կայն տար­բեր հո­սանք­ներ ներ­կա­յաց­նող ա­ղանդ­նե­րի տա­րա­ծու­մը, ո­րոնք հիմ­նա­կա­նում վե­րահ­սկ­վում են ԱՄՆ ԿՀՎ-ի կող­մից, բնակ­չու­թյան շր­ջա­նում, այդ թվում, օգտ­վե­լով հան­րա­պե­տու­թյան քա­ղա­քա­ցի­նե­րի նյու­թա­կան ա­ղե­տա­լի վի­ճա­կից, շա­րու­նակ­վում է առայ­սօր:


ԱՄՆ ԿՀՎ-ի ազ­դե­ցու­թյան ներդ­րու­մը Հա­յաս­տա­նում ի­րա­կա­նաց­վեց ան­ձամբ Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նի կող­մից, ո­րը սկ­սեց Երևա­նի վա­ճառ­քը ՀԼ­ԿԵՄ կենտ­կո­մի շեն­քը ԱՄՆ դես­պա­նա­տա­նը հանձ­նե­լուց, որ­տեղ հան­գու­ցա­լուծ­վում են կա­պի բո­լոր մա­լուխ­նե­րը, այդ թվում, ա­մե­նա­գաղտ­նի (պաշտ­պան­ված)՝ նա­խա­տես­ված հան­րա­պե­տու­թյան խիստ սահ­մա­նա­փակ քա­նա­կի ղե­կա­վար­նե­րի հա­մար: Այդ­պի­սով, ԱՄՆ-ն հնա­րա­վո­րու­թյուն ստա­ցավ վե­րահս­կե­լու Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան տա­րած­քում տե­ղե­կատ­վա­կան հա­ղոր­դակ­ցու­թյան ամ­բողջ հա­մա­կար­գը:
Որ­պես այդ քա­ղա­քա­կա­նու­թյան շա­րու­նա­կու­թյուն, նրանց փո­խանց­վեց նաև, կա­պի միևնույն գծի վրա գտն­վող, Ստե­փան Շա­հու­մյա­նի ան­վան Հա­մա­գու­մար­նե­րի պա­լա­տի շեն­քը, որն օգ­տա­գործ­վում է Ա­մե­րի­կյան հա­մալ­սա­րա­նի կող­մից: Ինչ­պես հայտ­նի է, նման ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն­ներն ԱՄՆ ԿՀՎ-ն օգ­տա­գոր­ծում է եր­րորդ եր­կր­նե­րում՝ տար­բեր ո­լորտ­նե­րի մաս­նա­գետ­ներ պատ­րաս­տե­լու և մշա­կե­լու, նրանց ակ­տի­վո­րեն օգ­տա­գոր­ծե­լու ԱՄՆ գա­ղու­թա­տի­րա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան՝ «պա­նա­մե­րի­կա­նիզ­մի» նա­ցիս­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սու­թյու­նը տա­րա­ծե­լու նպա­տա­կով:


Նույն կա­պու­ղի­նե­րի վրա Մեծ Բրի­տա­նիա­յի դես­պա­նա­տա­նը հատ­կաց­վեց Մար­շալ Բաղ­րա­մյա­նի (ար­դեն նախ­կին) որ­պես թան­գա­րան նա­խա­տես­ված ա­մա­ռա­նո­ցա­յին ա­ռանձ­նա­տու­նը:
Այդ­պի­սով, ԱՄՆ-ը և Անգ­լիան հնա­րա­վո­րու­թյուն ստա­ցան վե­րահս­կե­լու բո­լոր գաղտ­նի բա­նակ­ցու­թյուն­նե­րը: Այս­պես կոչ­ված, «Երևա­նյան լճի» ա­փին, դես­պա­նա­տան նոր շեն­քի կա­ռու­ցու­մից հե­տո, Հա­յաս­տա­նում կա­պու­ղի­նե­րի վե­րահս­կո­ղու­թյու­նը պահ­պա­նե­լու նպա­տա­կով, հին շեն­քը մնաց ԱՄՆ-ի ի­րա­վա­սու­թյան տակ՝ «Հայ ա­վե­տա­րա­նա­կան ե­կե­ղե­ցու» ցու­ցա­նա­կի հետևում:
ՈՒ­շագ­րավ է այն փաս­տը, որ Մար­շալ Բաղ­րա­մյա­նի պո­ղո­տա­յի հի­շյալ գծի վրա են գտն­վում Սի­րիա­յի Ա­րա­բա­կան Հան­րա­պե­տու­թյան և Չի­նաս­տա­նի Ժո­ղովր­դա­կան Հան­րա­պե­տու­թյան դես­պա­նատ­նե­րը, ին­չը հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս Միա­ցյալ Նա­հանգ­նե­րին իր մշ­տար­թուն հս­կո­ղու­թյան տակ պա­հե­լու նրանց:


Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րը (ՊԱԿ, ԱԱԳՎ, ԱԱՆ, ԱԱԾ) ամ­բող­ջո­վին կա­պա­լով տր­վե­ցին ԱՄՆ հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րին (ԿՀՎ, ՀՖԲ): Նա­խա­գահ Լ. Տեր-Պետ­րո­սյա­նի վար­չա­րա­րու­թյան տա­րի­նե­րին ԱՄՆ ԿՀՎ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը, հայ­կա­կան հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րում տեր ու տնօ­րի­նու­թյուն ա­նե­լիս, դա­սա­խո­սու­թյուն­նե­րի պատր­վա­կով ակ­տի­վո­րեն ու­սում­նա­սի­րում էին օ­պե­րա­տիվ կազ­մը՝ հե­տա­գա­յում հա­վա­քագ­րե­լու հա­վա­նա­կա­նու­թյան նպա­տա­կով: Այ­նու­հետև, ո­րա­կա­վոր­ման բարձ­րաց­ման ան­վան տակ, հետևե­ցին հա­վա­քագր­մանն ա­ռա­վել հար­մար աշ­խա­տա­կից­նե­րի գոր­ծու­ղում­նե­րը ԱՄՆ և ՆԱ­ՏՕ-ի եր­կր­ներ (ինչ­պես նաև ԱՄՆ-ի վե­րահս­կո­ղու­թյան տակ գտն­վող պե­տու­թյուն­ներ):


Միա­ժա­մա­նակ ու­սում­նա­սիր­վում և հա­վա­քագր­վում էին ան­ձինք պաշ­տո­նա­կան և պատ­գա­մա­վո­րա­կան կազ­մից՝ բյու­րոկ­րա­տա­կան ա­պա­րա­տի տար­բեր մա­կար­դակ­նե­րում (նա­խա­րար­ներ և ա­վե­լի ցածր) «խոր­հր­դա­կան­ներ» ներդ­նե­լու ճա­նա­պար­հով. ակ­տի­վո­րեն կի­րառ­վում է հայ ե­րի­տա­սար­դու­թյան ներգ­րա­վու­մը ԱՄՆ դես­պա­նու­թյան և Ա­մե­րի­կյան հա­մալ­սա­րա­նի գոր­ծու­նեու­թյան մեջ՝ բարձր աշ­խա­տա­վար­ձով, նպա­տակ հե­տապն­դե­լով, նյու­թա­կան հիմ­քի վրա, մշա­կե­լու նրանց պա­նա­մե­րի­կյան գա­ղա­փար­նե­րի հա­վա­տար­մու­թյան և Հա­յաս­տա­նի շա­հե­րին դա­վա­ճա­նե­լու ո­գով:


Դաշ­նակ­ցա­կան ա­ռաջ­նորդ­նե­րից մե­կի՝ Հրայր Մա­րու­խյա­նի ար­տաքս­ման և «Դրո» ընդ­հա­տա­կյա ա­հա­բեկ­չա­կան կազ­մա­կեր­պու­թյան բա­ցա­հայտ­ման կա­պակ­ցու­թյամբ, 1992 թ. հու­նի­սի 29-ին, հան­րա­պե­տա­կան հե­ռուս­տա­տե­սու­թյամբ իր ե­լույ­թում, Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նը հայ­տա­րա­րեց «Հայ հե­ղա­փո­խա­կան դաշ­նակ­ցու­թյուն» կու­սակ­ցու­թյան գոր­ծու­նեու­թյան ար­գել­ման մա­սին Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան տա­րած­քում: Այդ ժա­մա­նակ (1991-1993 թթ.) նա­խա­գա­հի ազ­գա­յին անվ­տան­գու­թյան հար­ցե­րով խոր­հր­դա­կա­նը «Ղա­րա­բաղ կո­մի­տեի» ան­դամ Ա­շոտ Մա­նու­չա­րյանն էր, ո­րին Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նը ո­րո­շեց փո­խա­րի­նել, քա­նի որ նա չէր հա­մա­պա­տաս­խա­նում ներ­կա­յաց­վող պա­հանջ­նե­րին: Այդ պաշ­տո­նին նա­խա­գա­հը մտա­դիր էր, ըստ Երևա­նում շր­ջա­նառ­վող լու­րե­րի, իբրև թե, նշա­նա­կել Հա­յաս­տա­նի ՊԱԿ-ի նախ­կին նա­խա­գահ, գե­նե­րալ-լեյ­տե­նանտ Մ. Ա. Յուզ­բա­շյա­նին: Այդ ըն­թաց­քում Մ. Յուզ­բա­շյա­նը նշա­նակ­վել էր Երևա­նի քա­ղա­քա­պետ (1990-1992 թթ.) Համ­բար­ձում Գալս­տյա­նի խոր­հր­դա­կան, որ­պես մի­ջան­ցիկ պաշ­տոն: Սա­կայն, Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հին ա­ռըն­թեր ազ­գա­յին անվ­տան­գու­թյան հար­ցե­րով խոր­հր­դա­կա­նի պաշ­տո­նին նշա­նակ­վեց ԿՀՎ-ի բա­ցա­հայտ­ված գոր­ծա­կալ, ԱՄՆ քա­ղա­քա­ցի Ժի­րայր Սեդ­րա­կի Լի­պա­րի­տյա­նը (1991-1994 թթ.՝ Հա­յաս­տա­նի նա­խա­գա­հի խոր­հր­դա­կան ազ­գա­յին անվ­տան­գու­թյան հար­ցե­րով, 1993 թ.՝ Հա­յաս­տա­նի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րի ա­ռա­ջին տե­ղա­կալ, 1994-1997 թթ.՝ Հա­յաս­տա­նի նա­խա­գա­հի գլ­խա­վոր խոր­հր­դա­կան, նա­խա­գա­հին ա­ռըն­թեր անվ­տան­գու­թյան խոր­հր­դի քար­տու­ղար, հա­տուկ հանձ­նա­րա­րու­թյուն­նե­րի դես­պան):


1993 թ. փետր­վա­րին Մ. Ա. Յուզ­բա­շյա­նը գլ­խա­վո­րեց Երևա­նում իր հիմ­նած մաս­նա­վոր «ազ­գա­յին անվ­տան­գու­թյան դպ­րո­ցը», ո­րի սա­նե­րը, մեկ տար­վա դա­սըն­թա­ցից հե­տո ար­դեն իսկ ցու­ցա­բե­րե­ցին ի­րենց որ­պես գրա­գետ, ցան­կա­ցած աս­պա­րե­զում նվիր­ված քա­ղա­քա­ցի­ներ, բայց հան­րա­պե­տու­թյան իշ­խա­նու­թյուն­նե­րը բա­ցա­սա­բար էին վե­րա­բեր­վում, այս­պես կոչ­ված, «Յուզ­բա­շյա­նի դպ­րո­ցին»:
1993 թ. հու­լի­սի 21-ին Մ. Ա. Յուզ­բա­շյա­նը սպան­վեց թի­կուն­քին ար­ձակ­ված հրա­զե­նա­յին կրա­կո­ցից՝ ա­ռա­վո­տյան շա­նը զբո­սան­քի տա­նե­լիս, գե­նե­րա­լի բնա­կու­թյան վայ­րի մո­տա­կա պու­րա­կում:


ՈՒ­շագ­րավ է այն հան­գա­ման­քը, որ սպան­վե­լուց եր­կու շա­բաթ ա­ռաջ Մա­րիուս Ա­րա­մի­չը դի­մել է «Ղա­րա­բաղ կո­մի­տեի» նախ­կին ան­դամ Ի­գոր Մու­րա­դյա­նին, խնդ­րե­լով ի­րեն գաղտ­նի ու­ղար­կել Ար­ցախ՝ այդ հան­րա­պե­տու­թյու­նից հա­կա­ռա­կոր­դին փո­խանց­վող գաղտ­նի տե­ղե­կատ­վու­թյան ար­տա­հոս­քի ու­ղի­նե­րը բա­ցա­հայ­տե­լու նպա­տա­կով ստու­գո­ղա­կան մի­ջո­ցա­ռում­ներ ի­րա­կա­նաց­նե­լու մտադ­րու­թյամբ: Այ­նու­հետև, Մ. Յուզ­բա­շյա­նը մեկ­նեց Մոսկ­վա՝ իր ղե­կա­վա­րած «ազ­գա­յին անվ­տան­գու­թյան դպ­րո­ցի» երկ­րորդ ուս­տար­վա հա­մար լրա­ցու­ցիչ գրա­կա­նու­թյուն ձեռք բե­րե­լու նպա­տա­կով: Մոսկ­վա­յից վե­րա­դար­ձի օ­րը (հու­լի­սի 20-ին) հան­րա­պե­տու­թյան հե­ռու­սա­տա­տե­սու­թյան ա­ռա­ջին ա­լի­քով տե­սագր­վեց նրա հետ հար­ցազ­րույց իր ղե­կա­վա­րած դպ­րո­ցի մա­սին, իսկ հա­ջորդ օրն ա­ռա­վո­տյան նա զոհ­վեց մար­դաս­պա­նի ձեռ­քով: Սպա­նու­թյու­նը բա­ցա­հայտ­ված չէ:


Դրա­նից ոչ շատ ա­ռաջ, 1993 թ. մա­յի­սի 3-ին, զոհ­վեց հայ­կա­կան եր­կա­թու­ղու պետ, իր սկզ­բուն­քայ­նու­թյամբ հան­րա­պե­տու­թյու­նում ճա­նաչ­ված Համ­բար­ձում Ա­ղա­սիի Ղան­դի­լյա­նը, ում նկատ­մամբ նոր իշ­խա­նու­թյուն­ներն ա­ռանձ­նա­պես բա­րե­հաճ չէին: Աշ­խա­տան­քի գնա­լիս ան­հայտ ան­ձինք ինք­նա­ձիգ­նե­րից գն­դա­կո­ծե­ցին նրա ծա­ռա­յո­ղա­կան ավ­տո­մե­քե­նան: Նրա հետ միա­սին սպան­վեց նաև «Հայտ­րանս­շին» տրես­տի կա­ռա­վար­չի տե­ղա­կալ, պա­հես­տի գե­նե­րալ-մա­յոր Ժո­րա Գրի­գո­րի Ի­սա­հա­կյա­նը: Սպա­նու­թյու­նը բա­ցա­հայտ­ված չէ:
1994 թ. ապ­րի­լի 15-ին, իր տան շքա­մուտ­քում, դի­մա­հար կրա­կոց­նե­րից սպան­վեց հայ գրող, հրա­պա­րա­կա­խոս, հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան գոր­ծիչ Վարդ­գես Հա­մա­զաս­պի Պետ­րո­սյա­նը: Ներ­քին գոր­ծե­րի նա­խա­րար, «Ղա­րա­բաղ կո­մի­տեի» ան­դամ Վա­նո Սի­րա­դե­ղյա­նը հան­դի­սա­վո­րա­պես երդ­վեց գտ­նել հան­ցա­գոր­ծին (կամ հան­ցա­գործ­նե­րին), հայ­տա­րա­րե­լով, որ դա «պատ­վի գործ» է: Հան­ցա­գոր­ծու­թյու­նը բա­ցա­հայտ­ված չէ:
1994 թ. դեկ­տեմ­բե­րի 17-ին հրա­զե­նից սպան­վեց «Ղա­րա­բաղ կո­մի­տեի» ան­դամ, Երևա­նի նախ­կին քա­ղա­քա­պետ Համ­բար­ձում Գալս­տյա­նը, ո­րի կի­նը հայ­տա­րա­րեց, որ ա­մուս­նուն սպա­նել են նոր իշ­խա­նու­թյուն­նե­րը: Սպա­նու­թյու­նը բա­ցա­հայտ­ված չէ:
(շա­րու­նա­կե­լի)

Ռուսերենից թարգմանեց
Դավիթ Մկր ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 4603

Մեկնաբանություններ